ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Այսպես նա մոտեցնում էր պատերազմը

Այսպես նա մոտեցնում էր պատերազմը
18.06.2024 | 11:36

2020 թվականի պատերազմից 25 օր առաջ այսպիսի լուսանկար ու տեքստ էր հրապարակել՝ հազարավոր լայքեր հավաքելով։ Այսպես նա մոտեցնում էր պատերազմը, որին չէր նախապատրաստվել։ Ինքն այլևս Արցախ բառը չի օգտագործում, հիմա ասում է՝ իր ձախողումն է եղել,, որ 2018-ին չի ասել՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ինչ էլ մեղմացնող բառ է գտել՝ ձախողում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5101

Մեկնաբանություններ